Լոզանում մեկնարկել է «Վեցյակի» ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվում է իրանական միջուկային ծրագրի հարցը:
Ընդգծվում է, որ հանդիպմանը մասնակցում են Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ Քերին անվստահություն էր հայտնել, թե ներկայումս պամանավորվածություն ձեռք կբերվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր հեթին հայտարարել է, որ պատժամիջոցների վերացումը բանակցությունների կարևոր բաղադրիչներից է, և որ դա չպետք է կախված լինի «միջուկային» բանակցությունների ընթացքից: