Բաժիններ՝

1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն. Էթյեն Մահչուփյան

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Լոնդոնում  «Հասկանալ փոփոխությունը. ԱԶԿ-ի ժամանակաշրջանը Թուրքիայում» թեմային նվիրված «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է, որ 1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն:

Մահչուփյանը կրկնել է սրանից առաջ Բելգիայում արած իր այն հայտարարությունը, որ թեև ծագումով հայ է, սակայն իրեն ավելի շուտ զգում է որպես օսմանցի. «Ես ազգայնական չեմ, սակայն 1915 թվականին տեղի ունեցած դեպքերի համար իմ ելույթներում կիրառում եմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:

Կարծում եմ, որ դա ցեղասպանություն էր, քանի որ գոյություն ունի ցեղասպանության հստակ ձևակերպում և տեղի ունեցածն ամբողջովին տեղավորվում է դրա շրջանակներում: Հնարավոր է՝ շատերը չհասկանան ինձ, սակայն դա ոչ թե պատմական ձևակերպում է, այլ՝ իրավաբանական տերմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031