Սարկոզիի կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է Օլանդի կուսակցությանը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում երեկ անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը:
Դրա արդյունքներով՝ իշխող «Սոցիալիստական կուսակցությունը» կորցրել է առաջատարի դերը շրջաններում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունն առավելության է հասել միայն 30 դեպարտամենտում, մինչդեռ նախկինում սոցիալիստները հաղթել էին 61 շրջանում:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Հանուն Ժողովրդական շարժման միությունը» ու նրա դաշնակիցները հաղթում են 66-70 շրջանում՝ հանդիսանալով ընտրությունների արդյունքներով առաջատարներ:
Մարին Լե Պենի «Ազգայնական ճակատը» չի կարողացել հաղթել որևէ դեպարտամենտում՝ չնայած նրան, որ ընտրությունների ընթացքում ցուցաբերել է բարձր արդյունքներ:
Ֆրանսիայում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքները շատերի համար հանդիսանում են 2017 թվականի նախագահական ընտրություններից առաջ ֆրանսիացիների տրամադրվածության ցուցիչ: Քվեարկության առաջին փուլն անցկացվել է մեկ շաբաթ առաջ: