Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը ներկա չի գտնվի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ հետևելով ԱՄՆ-ի ու եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդների օրինակներին, հաշվի առնելով Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև տարածքային վաղեմի վեճը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով երկու երկրների միջև խաղաղության պաշտոնական պայմանագրի բացակայությունը:

Բացի այդ, մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին Ճապոնիայի վարչապետի բացակայության հարցում իրենց դերն են խաղացել Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելն ու Դոնբասի զինյալներին աջակցություն ցուցաբերելը:

Դրա հետ կապված՝ Ճապոնիան արևմտյան բազմաթիվ երկրների նման սահմանափակել է ռուսական ընկերությունների հետ բիզնեսը, ինչպես նաև կասեցրել է բազմաթիվ ուղղություններով բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս