Բաժիններ՝

Արաբական երկրների միասնական բանակը կունենա 40.000 զինծառայող

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած Արաբապան պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովում որոշում է ընդունել արաբական միացյալ զինված ուժերի ստեղծման և Եմենում տարվող ռազմական գործողությունը մինչև իր հաղթական ավարտին հասցնելու որոշման մասին:

Ամփոփիչ հայտարարության տեքստն ընթերցել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին. «Եմենը հայտնվել է անդունդի շեմին, ինչը պահանջում է արաբական երկրների ու միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլերի ձեռնարկում՝ խաղաղ կարգավորմանը և լեգիտիմ իշխանության վերականգնմանը հասնելու համար»:

Եգիպտոսի ՊՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ միասնական զինված ուժերը բաղկացած են լինելու 40.000 զինծառայողից, որոնց աջակցելու են մարտական ինքնաթիռները, ռազմանավերն ու զրահատրանսպորտները: Ընդ որում՝ ԱՊԼ-ի ոչ բոլոր երկրներն են ուղարկելու զինծառայողներ: Հրամանատարական շտաբը գտնվելու է Կահիրեում կամ Էր-Ռիյադում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս