
Ինչո՞ւ չեք կարողանում նիհարել

Ինչպես հայտնի է՝ սթրեսը շատերի մոտ շատակերության է հանգեցնում: Սակայն աշխատեք նույնիսկ նման դեպքերում զսպել ձեզ և այլ «զբաղմունք» գտնել: Կարևոր է նաև այն, թե որքան կալորիա է պարունակում ձեր օգտագործած սնունդը: Եթե ցանկանում եք նիհարել, ապա կարող եք գրել, թե որքան կալորիա է պարունակում ձեր ընդունած սնունդը:
Դրսում սնվելիս ավելի շատ կալորիաներ ենք ընդունում, քան անհրաժեշտ է, քանի որ ընտրում ենք տապակած ուտելիք: Բնականաբար, դրսում սնվելիս դժվար է հաշվել, թե որքան կալորիա է պարունակում այն սնունդը, որն ուտում եք:
Կարևոր է նաև մարզանքը. մարզումից հետո կարող եք ուտել ընդամենը 150 կկալ պարունակող որևէ սնունդ: