Ծովի աղի օգտակար հատկությունները

Ծովի աղն օգտակար մթերք է, որը կարելի է օգտագործել բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Այս մասին գրում է doctors.am-ը:

Արդեն չորս հազար տարի է, ինչ ծովի աղը հանդիսանում է օվկիանոսների և ծովերի ափերին ապրող ժողովուրդների սննդի անբաժան մասը: Այն ստանում են արևային ջերմության և քամու ազդեցությամբ՝ գոլորշապատման շնորհիվ:

Ծովի և խոհանոցի աղ՝ ո՞րն է տարբերությունը

Պետք է նշել, որ մոլորակում արտադրվող  աղերի բոլոր տեսակներն էլ իրենց ծագմամբ ծովի են: Երկրի ընդերքից ստացվող աղը ժամանակին կազմում էր ծովերի և օվկիանոսների բաղկացուցիչ մասը: Սակայն որոշ քիմիական պրոցեսների արդյունքում ծովի աղից ցամաքում մնացել է հիմնականում նատրիումի քլորիդը: Ավելին, ժամանակակից մշակումն ավելի է մաքրում քարաղը՝ այնտեղից հեռացնելով մյուս աղերը:

Պետք է նշել, որ ծովի աղի հիմնական բաղադրիչը նույնպես նատրիումի քլորիդն է, սակայն բացի այդ միացությունից, ծովի աղը պարունակում է մինչև 5 % այլ աղանյութեր և միկրոէլեմենտներ, որոնք կազմում են Մենդելեևի աղյուսակի գրեթե մեկ երրորդը: Ընդ որում, ծովի աղի կազմը նույնպես կարող է տարբերվել՝ կախված նրանից, թե համաշխարհային օվկիանոսի որ մասում են այն ստանում: Ծովի աղի լավագույն տեսակները ստանում են Իսրայելում, Ֆրանսիայում, Հավայան կղզիներում և Մեծ Բրիտանիայում: Հաճախ ծովի աղը կարող է ունենալ բնական գունավորում, ինչը վկայում է նրա կազմում ջրիմուռների կամ հրաբխային ապարների մնացորդների առկայության մասին:

Ծովի աղի կազմը և օգտակար հատկությունները

Աղերի պակասը նպաստում է նյութափոխանակության խանգարմանը, նաև հանգեցնում է լուրջ փոփոխությունների, որոնք բժշկական միջամտության կարիք ունեն: Ծովի աղի կանոնավոր օգտագործումը նպաստում է տվյալ խնդիրների լուծմանը, քանի որ այդ մթերքում պարունակվում են հետևյալ միկրոէլեմենտները.

  • Մագնեզիում՝ նյարդային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ տարր: Դրա պակասն արագացնում է օրագնիզմում ծերացման պրոցեսները:
  • Կալիում՝ պահպանում է աղա-ջրային հավասարակշռությունը, նաև անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար:
  • Յոդ՝ անփոխարինելի տարր, որը պահպանում է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Յոդն անհրաժեշտ է վահանագեղձի գործունեության համար, քանի որ մտնում է նրա հորմոնների՝ տիրոքսինի և տրիյոդտիրոնինի կազմի մեջ:
  • Երկաթ՝ հեմոգլոբինի անբաժանելի մասը, որը մասնակցում է թթվածնի տեղափոխմանը:
  • Պղինձ՝ մասնակցում է արյունաստեղծ գործունեությանը և կանխում անեմիայի զարգացումը:
  • Մանգան՝ ամրացնում է իմունային համակարգը և հենա-շարժական ապարատը, քանի որ ընդգրկված է ոսկրագոյացման գործընթացում:
  • Սելեն՝ ամրացնում է օրգանիզմի իմունային համակրգը և հանդիսանում է օնկոպրոտեկտոր:
  • Կրեմնիում՝ անոթներին հաղորդում է առաձգականություն:
  • Բրոմ՝ նյարդային համակարգի վրա հանգստացնող էֆեկտ ունի:

Ծովի աղը բուժման և կանխարգելման համար

Ծովի աղի լուծույթը կիրառվում է քթի լվացման համար: Սա լավ կանխարգելիչ և բուժիչ միջոց է հարբուխի, գրիպի և այլ շնչառական հիվանդությունների ժամանակ: Բացի դրանից, ծովի աղի ընդունումը ցանկալի է զուգակցել հիմնական բուժման հետ հետևյալ հիվանդությունների ժամանակ.

sesso-ecco-il-farmaco-che-aumenta-gli-orgasmi-delle-donne

  • սիրտ-անոթային հիվանդություններ, մասնավորապես, հիպերտոնիա և արյան շրջանառության խանգարումներ;
  • հոդերի հիվանդություններ (ռևմատիզմ, արթրոզ, արթրիտ);
  • սննդային թունավորում, ինտոքսիկացիաներ;
  • քրոնիկ հոգնածություն;
  • մաշկի և եղունգների սնկային ախտահարում (լոգանքներ ծովային աղով);
  • աղե-ստամոքսային համակարգի խանգարումներ:

Հակացուցումներ

Ամեն ինչ լավ է չափի մեջ: Հիշեք, որ ծովի աղը 93-95%-ով բաղկացած է նույն նատրիումի քլորիդից,ինչպես սովորական կերակրի աղը: Ուստի, ծովի աղի չափից շատ օգտագործումը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրական չափաբաժինը կազմում է 5 գրամ: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում այն կարելի է ավելացնել մինչև 10-12 գրամ, սակայն նախապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

Տեսանյութեր

Լրահոս