Սթոլթենբերգը կոչ է արել կռահումներ չանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ
Կանադական Maclean`s պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հրաժարվել է մեկնաբանել դաշինքին Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունը.
«Սխալ կլիներ կռահումներով զբաղվելը: Ուկրաինան ընդգծել է, որ դա կտևի որոշ ժամանակ: Ուկրաինան բարեփոխումներ է սկսել` նպատակ հետապնդելով հետագայում հայտ ներկայացնել անդամակցման համար: Եթե ու երբ նրանք հայտ ներկայացնեն, ապա մենք կդիտարկենք այն»:
Ուկրաինայի Գերագույն ռադան նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ուղղումներ է մտցրել երկրի օրենքում` հրաժարվելով պետության ոչ բլոկային կարգավիճակից: Ուկրաինայի իշխանությունները կարծում են, որ ոչ բլոկային կարգավիճակը չի կարողացել երաշխավորել երկրի անվտանգությանը: