
«Աջ սեկտորը» նախապայմաններ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի կազմի մեջ մտնելու համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` «Աջ սեկտորի» Ուկրաինական կամավորական կորպուսը (ՈՒԿԿ) կարող է մտնել զինված ուժերի կազմի մեջ միայն որպես առանձին ստորաբաժանում:
Այս մասին հայտարարել է «Աջ սեկտորի» տեղեկատվական ծառայության ղեկավար Արտյոմ Սկորոպադսկին: Նա ընդգծել է, որ կորպուսը հաստատապես չի ընդգրկվի Ազգային գվարդիայի կազմում:
Սկորոպադսկին հայտարարել է, որ ՈՒԿԿ-ի պաշտոնական կարգավիճակի հարցն արդեն կես տարուց ավելի է, ինչ քննարկվում է իշխանությունների հետ բանակցություններում. «Մեզ առաջարկում են կատարելապես անընդունելի բան. ցրել Կորպուսը և պարզապես դառնալ զինված ուժերի Ազգային գվարդիայի շարքային անդամներ:
Մենք պատրաստ ենք լինել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանում, սակայն ինքնավար ու ենթարկվել («Աջս եկտորի» առաջնորդ Դմիտրի) Յարոշին ու Կորպուսի հրամանատար Անդրեյ Ստեմպիցկոմին: Իշխանությունները չեն բավարարում այդ պայմանները: Սկզբունքորեն մենք չենք ցանկանում մտնել ինչ-որ բանի մեջ:
Իրավիճակն այնպիսին է, որ ՈՒԿԿ-ն ավելի արդյունավետ է բանակային ստորաբաժանումներից կամ Ազգային գվարդիայից, ինչը խոստովանում են նաև զինվորականները: Այդ դեպքում ո՞րն է նման խոշոր մարտական միավորումը ցրելու և զինված ուժերի կազմում այն ձուլելու իմաստը»: