Բաժիններ՝

Ալպերում կործանված Airbus A320-ի երկրորդ օդաչուն մեկուկես տարի բուժվել է հոգեբույժի մոտ. Bild

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ` ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը մեկուկես տարի բուժում է ստացել հոգեբույժի մոտ: Այս մասին հայտնել են պարբերականի աղբյուրները:

Նրանց խոսքերով` Լուբիցը խնդիրներ է ունեցել ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում սովորելու ժամանակ` կապված հոգեկան ճնշված վիճակի հետ: Սեփական լիցենզիայում նա նկարագրված է որպես այնպիսի մարդ, որին անհրաժեշտ է կանոնավորապես անցնել բուժզննում:

Աղբյուրներն ընդգծում են, որ Լուբիցը հոգեբանական բնույթի խնդիրների պատճառով անգամ դադարեցրել է իր ուսուցումը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուբիցի տանը կատարված խուզարկության ժամանակ կարևոր բացահայտում է արվել:

Աղբյուրները հավելել են, որ Ալպերում կործանված օդանավի հրամանատարը փորձել է կացնի օգնությամբ բացել օդաչուների սենյակի փակված դուռը, որում գտնվել է երկրորդ օդաչուն և որը ներսից չի բացել դուռը:

Աղբյուրների խոսքերով` առաջին օդաչուն քանիցս մտադիր է եղել վերադառնալ օդաչուների սենյակ, սակայն նրան չի հաջողվել անցնել զրահապատ դռնով:

Germanwings ավիաընկերության մամլո քարտուղարը հաստատել է, որ օդանավում գտնվել է կացին, որը հանդիսանում է օդանավի անվտանգության ապահովման սարքավորումների բաղկացուցիչ մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031