Բաժիններ՝

Ջիհադականների «կիբեր խալիֆաթը» հարձակվել է ռուսական հարյուրավոր կայքերի վրա

Gazeta.ru-ի փոխանցմամբ` ռուսական ավելի քան 600 կայքեր ենթարկվել են «Իսլամական պետության» Cyber Caliphate (կիբեր խալիֆաթ) կիբեր ստորաբաժանման հարձակմանը: Այս մասին նշված է Group-IB միջազգային կիբեր անվտանգության հարցերով ընկերության տարածած հայտարարությունում:

Նախնական տվյալներով` կիբեր հարձակման են ենթարկվել մի շարք բանկեր, շինարարական ոլորտի ձեռնարկություններ, գործարաններ, պետական ձեռնարկություններ, վարժարաններ ու գիտական կենտրոններ:

Հարձակումները նման չեն եղել համացանցում տնտեսական հանցաք գործելու նպատակով իրականացվող կիբեր հարձակումներին, փոխարենն աչք է զարնել այն, որ հարձակվելով լավ հաճախելիություն ունեցող ինտերնետային ռեսուրսների վրա` Cyber Caliphate-ը դրանցում տեղադրել է իր կարգախոսները և արագ տարածման ենթակա տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս