Բաժիններ՝

Արաբական երկրները հավանության են արժանացրել միասնական բանակ ստեղծելու նախագիծը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` արաբական երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել միասնական բանակ ստեղծելու մասին բանաձևի նախագիծը: Այս մասին հայտնել է եգիպտական հեռուստատեսությունը:

Արտգործնախարարները դիմել են Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարին, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ձևավորվի միասնական բանակը: Բանակը նախատեսված կլինի ռազմական արագ միջամտության շնորհիվ անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար:

Ընդգծվում է, որ նախարարների հանդիպմանը նախորդել է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում շիա ապստամբների դիրքերը ռմբակոծելը: Սաուդյան Արաբիային աջակցություն են հայտնել ԱՊԼ-ը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Սուդանը, Եգիպտոսը, Պարսից ծոցի գրեթե բոլոր միապետությունները:

Իրանն ու Ռուսաստանը դեմ են արտահայտվել դրան, իսկ Չինաստանն ու ԵՄ-ը մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ և հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել հակասությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031