
Արևմուտքը Սիրիայում ու Ուկրաինայում գործում է նույն սցենարով. Ասադ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արևմուտքը, միջամտելով Սիրիայի գործերին, գործում է նույն սցենարով, ինչպես որ Ուկրաինայի պարագայում է.
«Գոյություն ունի կապ Սիրիական ճգնաժամի ու Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի միջև: Նախևառաջ երկու երկրներն էլ կարևոր են Ռուսաստանի համար: Եվ երկրորդ` երկու դեպքում էլ նպատակը Ռուսաստանը թուլացնելն է և խամաճիկ պետություն ստեղծելը»
Ասադը հայտարարել է, որ Սիրիայում արդեն տասնամյակներով են շարունակվում իշխանափոխություն իրականացնելու արտաքին փորձերը. «Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պետության պարտականությունը երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանելն է: Անկասկած է, որ պետության դերը կայանում է այդ շահերն իրագործելում»: