Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ ձերբակալվել է ԱԻՆ-ի ղեկավարը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարության այսօրվա նիստոի ժամանակ ձերբակալվել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Բոչկովսկին: Բացի այդ, ձերբակալվել է նրա տեղակալ Վասիլի Ստոեցկին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության մամլո ծառայությունը:
ՆԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ նրանց մեղադրում են իրենց ծառայողական դիրքը չարաշահելու և գերատեսչության կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու մեջ: Խոսքը գնում է Ուկրաինայի ՔՕ 288-րդ հոդվածը (Ուկրաինայի սահմաններից դուրս արժութային հաշվեհամարների ապօրինի բացում կամ օգտագործում) խախտելու մասին: