Բաժիններ՝

Կոնգրեսականներն Օբամային կոչ են արել թույլատրել Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել սկսել Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումները:

Բանաձևի օգտին քվեարկել է 348 կոնգրեսական, դեմ՝ 48-ը: Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինային մահաբար սպառազինություն հատկացնելը հնարավորություն կտա մեծացնել իր ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում Ուկրաինայի ժողովրդի հնարավորությունները:

Փաստաթղթում նշված է, որ անկախ, ժողովրդավարական ու բարգավաճող Ուկրաինան համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային շահերին: Բանաձևի հեղինակներն Ուկրաինայի արևելքի հակամարտության ժամանակ զոհերի պատասխանատվությունը դրել են բացառապես Ռուսաստանի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս