Ինչպես է հայ զինվորը գերի անցնում
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ադրբեջանական սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի գերեվարման վերաբերյալ տեսանյութ են հրապարակել:
Նշվում է, որ իբրև թե հարցաքննության ժամանակ, Գրիգորյանն ասել է, որ սահմանը հատելու պատճառ հանդիսանում է այն, որ նա վախենում է անիմաստ մահից:
Անդրանիկն իբրև նաև հայտնել է, որ միայն նա չի եղել սահմանը հատել ցանկացողը: «Մնացածների ճակատագրի մասին ես ոչինչ չգիտեմ»,-ասել է նա: