Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է Ջոն Քերիի ու Անգելա Մերկելի այցերի ուղղությամբ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցերի ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:

Նա ընդգծել է, որ դեռ չի կարող հայտնել այդ այցերի ստույգ ժամկետները: Կերեսելիձեի խոսքերով՝ Անգելա Մերկելը ենթադրաբար Վրաստան կայցելի այս տարվա երկրորդ կեսին:

Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել էր, որ իրենք պլանավորում են անցկացնել Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության խարտիայի լիագումար նիստ, որի շրջանակներում երկիր մտադիր է այցելել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Կերեսելիձեի խոսքերով՝ վրացական կողմը ցանկանում է, որ այդ հանդիպումը գլխավորի Ջոն Քերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031