Սինգապուրում հայտարարվել է մեկ շաբաթյա սուգ՝ կապված երկրի առաջին վարչապետի մահվան հետ
BBC News-ի փոխանցմամբ՝ Սինգապուրում հայտարարվել է համազգային սուգ՝ կապված երկրի առաջին վարչապետ, սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակ Լի Կուան Յուի մահվան հետ: Համապատասխան հրամանագիրն արձակել է նրա որդի, Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը:
Ազգային սուգը կտևի մարտի 23-29-ին: Այդ ընթացքում կառավարական բոլոր շենքերում իջեցված կլինեն պետական դրոշները: Մարտի 25-ին Լի Կուան Յուի դիակը բերվելու է խորհրդարանի շենք, ուր քաղաքացիները կկարողանան երեք օր հրաժեշտ տալ երկրի առաջին վարչապետին:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու մարտի 29-ին, ժամը 14.00-ին, Սինգապուրի Ազգային համալսարանի Մշակութային կենտրոնում: Ապա Լի Կուան Յուի աճյունը դիակիզելու են: