Բաժիններ՝

Արգենտինայի ջունգլիներում հայտնաբերվել է նացիստական գաղտնի պատսպարան

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ արգենտինացի հնագետները ջունգլիներում գտնվող հեռավոր շրջանում հայտնաբերել են ապաստարան, որը կառուցել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելու դեպքում:

Խոսքը գնում է երեք շինության մասերի մասին, որոնք հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսային հատվածում: Բուենոս Այրեսի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են նաև 5 գերմանական մետաղադրամ, որոնք թողարկվել են 1938-1941 թվականներին: Բացի այդ, հայտնաբերվել է ճենապակու ափսեների կտորներ, որոնց վրա գրված է եղել «Պատրաստված է Գերմանիայում»:

Հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը հայտարարել է. «Նացիստները հավանաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ ժամանակներում մշակել են գաղտնի նախագիծ, որն առնչվել է պատերազմում պարտվելու դեպքում բարձրագույն ղեկավարության համար անմատչելի վայրերում՝ անապատում, լեռներում, ժայռերի վրա կամ ջունգլիներում թաքստոցներ կառուցելուն»:

Ապաստարանը նացիստների կողմից այդպես էլ չի օգտագործվել ըստ նշանակության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031