Բաժիններ՝

Եվրոպայում ստեղծել են «Ճակատամարտ Դոնեցկի համար» համակարգչային խաղը

ТСН.ua-ի փոխանցմամբ` բելգիական  LuGus Studios ստուդիան ստեղծել է «Ճակատամարտ Դոնեցկի համար» անունով համակարգչային խաղը: Այն մշակած անձինք հայտարարել են, որ իրենց նախագիծը պարունակում է հակառազմական ուղերձ:

Նրանք հայտարարել են, որ իրենց նպատակը ոչ թե քաղաքական որևէ դիրքորոշում հայտնելն է, այլ` Ուկրաինայի հակամարտության իրազեկվածությունը բարձրացնելը:

Խաղը մշակողներն ընդգծել են, որ մինչ աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ խոսում և վիճում են աշխարհում նոր «Սառը պատերազմի» մասին, Ուկրաինայկի արևելքում հազարավոր խաղաղ բնակիչներին սպառնում է իրական պատերազմ:

Այդ հակամարտության ժամանակ զոհվել է ավելի քան 5000 մարդ: Խաղի հեղինակները պոտենցիալ խաղացողներին ասում են. «Պատկերացրեք, որ դուք Դոնեցկի համար ճակատամարտում հրամանատար եք, ով խաղում է այդ մարդկանց կյանքով: Դուք եք սահմանում խաղադրույքները: Դուք կարո՞ղ եք հաղթել:

Խաղում, ում կողմն էլ, որ ընտրի խաղացող, ամեն դեպքում նա պարտվելու է: Համակարգչային յուրաքանչյուր խաղից հետո էկրանին հայտնվում են տվյալները, թե որքան խաղաղ բնակիչներ սպանվեցին դիմակայության ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս