Երևանում կին-վարորդը «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ, Wolksvagen-ով բախվել է էլեկտրասյանը. shamshyan.com
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Wolksvagen Jetta մակնիշի 35 TՍ 061 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երեւանի բնակիչ, 28-ամյա Հասմիկ Մկրտչյանը՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: