
Եվրոպային անհրաժեշտ է ռուսալեզու հեռուստաալիք. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել եվրոպական ռուսալեզու հեռուստաալիք: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն այդ հայտարարությունն արել է Կիևում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հանդիպման ժամանակ: Պորոշենկոն ընդգծել է, որ այդ հարցն արդեն իսկ քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Պորոշենկոյի խոսքերով` ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծումը հրատապ է: Նա հույս է հայտնել, որ այն կհեռարձակվի նաև Լիտվայում, ուր առկա է ռուսալեզու լսարան: Պորոշենկոն հավելել է, որ իրենք պատրաստ են ուղարկել լավագույն լրագրողներին ու ստեղծել համապատասխան պայմաններ: