Իրանը դեռ չի գնացել անհրաժեշտ զիջումների. Օբամա

Huffington Post-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանը դեռ չի գնացել այն զիջումներին, որոնք պահանջվում են նրա միջուկային ծրագրի վերաբերյալ գործարք կնքելու համար.

«Դեռ գործարք չկա, դեռ ամեն բան չէ, որ ստացվել է: Եվ անկեղծ ասած` նրանք դեռ չեն գնացել այնպիսի զիջումների, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են վերջնական համաձայնագրի ստորագրման համար: Սակայն նրանք գործել են որոշակի քայլեր, և դրա համար էլ գոյություն ունի (համաձայնագիր ստորագրելու) հնարավորություն»:

Օբաման ընդգծել է, որ «Վեցյակը» և Իրանը դեռ պետք է կատարեն որոշակի աշխատանք. «Մեր նպատակն է հարցը լուծել մի քանի շաբաթվա, և ոչ թե ամիսների ընթացքում»: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ:

Տեսանյութեր

Լրահոս