Գյումրիի կրակոցների պատճառը 1 տարի առաջ հարսանիքում կատարվածն էր. Մանրամասներ. news.am
Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների պատճառները եւ պատմությունը մեկ տարվա վաղեմություն ունի: NEWS.am-ի տեղեկություններով՝ միջադեպի հիմնական մասնակից 2 կողմերը՝ Ղազարյանները ու Ղուկասյանները միջե մոտ մեկ տարի առաջ մասնակցել են ինչ-որ հարսանիքի, որտեղ էլի վիճաբանել են, հարվածել Աշոտ Ղուկասյանի աչքին: Դրանից հետո որոշել էին անպայման վրեժ լուծել միմյանցից տեղի ունեցածի համար, եւ ահա դեպքի օրը, Ղազարյանները գնացել էին Ղուկասյանների հետ հարաբերություններ պարզելու:
Միջադեպին, բացի հիմնական դերակատարներից, մասնակցել էին նաեւ ծանոթ, բարեկամ, հարազատներ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, այս պահի դրությամբ մեղադրյալների թիվը 5 է, կան նաեւ հետախուզվողներ:
Մեղադրյալների թվում 4 հոգին այսպես ասած Ղազարյանների կողմնակիցներն են, մի հոգին՝ Ղուկասյանների:
Կայքին հաջողվել է պարզել, որ մեղադրյալներ Համլետ Գեւորգյանի, Հովհաննես Տոնոյանի եւ Դավիթ Հակոբյանի փաստաբանը Թամարա Յայլոյանն է:
Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը, բայց նաեւ հավելել է, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն: Թամարա Յայլոյանը միայն փոխանցեց, որ իր պաշտպանյալները հերքում են իրենց մանսկացությունը միջադեպին եւ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: