
Միջուկային զենքով հարվածելը միայն ԱՄՆ-ի մենաշնորհը չէ. ԿԺԴՀ

SkyNews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայում ԿԺԴՀ դեսպան Խեն Խակ Բոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ը պատրաստ է միջուկային պատերազմ սկսել, հենց որ կզգա սպառնալիք:
Նրա խոսքերով՝ Փհենյանը հնարավորություն ունի յուրաքանչյուր պահի արձակելու միջուկային մարտագլխիկով հրթիռ. «Մենք չենք խոսում դատարկ խոսքերի մասին: Մենք նկատի ունենք այն, ինչի մասին որ խոսում ենք: Միջուկային զենքով հարվածելը միայն ԱՄՆ-ի մենաշնորհը չէ»:
Մարտի 13-ին Փհենյանը «երկիր-օդ» դասի 7 հրթիռ է արձակել Արևելա-Չինական ծովի ուղղությամբ: ԿԺԴՀ-ն իրեն միջուկային երկիր է հռչակել 2005 թվականին, և երեք անգամ՝ 2006, 2009, 2013 թվականներին իրականացրել է միջուկային փորձարկումներ: