Սաակաշվիլու կուսակցությունը Վրաստանի կառավարությունից պահանջել է պատժել «Աէրոֆլոտին»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության խմբակցության անդամ Գեորգի Բարամիձեն խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ կառավարությունից պահանջել է պատժել ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընակերությանը՝ խզելով նրա հետ կապերը:

Բարամիձեն ընդգծել է, որ «Աէրոֆլոտը», չվերթ իրականացնելով դեպի Աբխազիա, խախտել է «Վրաստանի օկուպացված տարածքների մասին» օրենքը, ինչի համար էլ պետք է նրա դեմ կիրառելով օրենքով սահմանված պատժամիջոցներ.

«Ինձ պարզապես ապշեցնում է, երբ կառավարության ներկայացուցիչն այս ամբիոնից ասում է, որ «Աէրոֆլոտը» միայն մեկ անգամ է խախտել «Վրաստանի օկուպացված տարածքների մասին» օրենքը, և որ կառավարությունը սահմանափակվել է միայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը նամակ և նոտա հղելով: Ինչ-որ մեկը շատ է ցանկանում աչք փակել դրա վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031