Նաիրիտցիները բողոքում են
«Ակնկալում ենք խնդրի արդար լուծում», «ՀՀ կառավարությունը Նաիրիտին պարտք է 5 մլրդ դրամ», «Պահպանեք ՀՀ քաղաքացու ապրելու և աշխատելու սահմանադրական իրավունքները»… այսպիսի պաստառններով այս պահին ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
Նրանք վանկարկում են «վար-չա-պետ» և «պարտքի մարում» և պահանջում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց մոտ:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները աշխատանքից ազատվել են առանց վերջնահաժվարկ ստանալու: Իր աշխատակիցներին գործարանի պարտքը կազմում է ավելի քան 15 մլն դոլար: