Բաժիններ՝

Պետք է իրականացնել արագ բարեփոխումներ. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը զեկուցեց, որ ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ:

Ըստ նրա՝ իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն ՀՀ դիրքը Հայաստանը Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:

Նշենք, որ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2014 թ. հոկտեմբերին հրապարակված` «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031