Հեյդի Հաուտալա. «Շատ ժամանակին ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերալ բանաձևը»

ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի համանախագահները դրական և արդյունավետ գնահատեցին 4-րդ լիագումար նիստի արդյունքները: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գրեթե միաձայն ընդունվեցին մի քանի բանաձևեր, որոնք վերաբերում էին Արևելյան գործընկերությանը, մինչ նստաշրջանի սկիզբը այցելեցին Ցեղասպանության զոհերի հուշարձան և ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերալ բանաձև:

«Ես կարծում եմ, որ շատ ժամանակին ընդունվեց այդ բանաձևը»,- ասաց նա:

«Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկը շնորհակալություն հայտնեց եվրոպական խորհրդարանին, որն ընդունեց բանաձև Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս հանել զորքերը Ուկրաինայից և դատապարտում է ՌԴ գործողությունները: Նա նշեց, որ ԱԼԳ կողմից համանախագահությունը ստանձնում է Վրաստանի պատվիրակության ղեկավար Վիկտոր Դոլիձեն: Տարասյուկը տեղեկացրեց, որ հաջորդ լիագումար նիստը ոչ թե Եվրոպական խորհրդարանում, այլ ԱԼԳ երկրներում տեղի կունենա 2017 թ. Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Վ.Դոլիձեն կարևորեց ԽՎ 4 բանաձևերի և հատուկ ընթացակարգով Ուկրաինայի և Հայոց ցեղասպանության վերբերյալ բանաձևերի ընդունումը: Նա նշեց, որ շատ լուրջ պատրաստվում են մայիսին Ռիգայի գագաթնաժողովին և հույս հայտնեց, որ Ռիգայում կունենան բավականին շատ լուծումներ, կձևավորվի առանց վիզաների ռեժիմ ԵՄ և ԱԼԳ երկրների միջև:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս