Բաժիններ՝

ՀԱՊԿ-ի երկրներն այս տարի մասշտաբային զորավարժություններ կանցկացնեն Հայաստանում ու Ռուսաստանում

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են ՀԱՊԿ-ի շրջանակներում «Անխախտ եղբայրություն – 2015» և «Փոխգործակցություն – 2015» առաջիկա համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հարցերը:

Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալ զորավարժությունները հանդիսանում են ՀԱՊԿ-ի շրջանակներում վեց երկրների փոխգործակցության կարևոր մաս: Ընդգծվում է, որ այս տարի մասշտաբային զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում ու Ռուսաստանում:

Նախորդ տարի «Փոխգործակցություն – 2014» զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, իսկ «Անխախտ եղբայրություն – 2014» զորավարժությունը՝ Ղրղզստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031