Բաժիններ՝

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նեթանյահուի կուսակցությունը

The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ երեկ Իսրայելում անցկացված խորհրդարանական վաղաժամ ընտրությունների արդյունքներով հաղթել է աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը:

Արդեն իսկ հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը, և դրանց արդյունքներով գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթի 120 պատգամավորական մանդատներից ստանում է 30-ը:

Երկրորդ տեղում Ցիպի Լիվնիի ու Իցհակ Հերցոգի «Սիոնիստական ճամբար» ձախակենտրոն բլոկն է՝ 24 մանդատ: Ապա գալիս է «Միացյալ արաբական ցուցակը»՝ 14 տեղ: Նեթանյահուն արդեն իսկ հայտարարել է «մեծ հաղթանակի» մասին և բանակցություններ է սկսել նոր կառավարության ստեղծման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031