Բաժիններ՝

ԱՄՆ-ի երկրորդ ամենաբարձր երկնաքերը վաճառվել է 1.3 միլիարդ դոլարով

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Blackstone Group LP ներդրումային հիմնադրամը գնել է Չիկագոյում գտնվող Willis Tower երկնաքերը, որն ԱՄՆ-ի երկրորդ ամենաբարձր երկնաքերն է: Մինչև 2009 թվականը շինությունը կրել է Sears Tower անվանումը:

Գործարքը գնահատվել է 1.3 միլիարդ դոլար: Գործակալությունն ընդգծում է, որ դա ռեկորդային գումար է Չիկագոյի գրասենյակային շինությունների համար: Շենքի ընդհանուր տարածքը կազմում է 353.000 քառակուսի մետր: Շենքը բաղկացած է 111 հարկից, նրա բարձրությունը կազմում է 443 մետր:

Երկնաքերի 103-րդ հարկում գտնվող դիտման հրապարակ տարեկան այցելում է ավելի քան 1.5 միլիոն զբոսաշրջիկ: Երկնաքերի նոր սեփականատերերը մտադիր են շինության արդիականացման վրա ծախսել 150 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս