Բաժիններ՝

Դեմիրթաշը խոստացել է արգելափակել նախագահական համակարգին անցում կատարելու Էրդողանի հավակնությունները

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կուսակցության ժողովի ժամանակ խոստացել է արգելափակել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հավակնությունները՝ կապված կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու հետ.

«Այսօր ես գտնվում եմ այստեղ, որպեսզի ասեմ միայն մեկ բան: Մենք կունենանք HDP-ի պատմության մեջ ամենակարճ հանդիպումը: Մենք սակարկության կուսակցություն չենք: Մենք երբեք կեղտոտ առևտրի մեջ չենք մտել նրանց (իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության) հետ և երբևէ չենք անի դա:

Պարո՛ն Ռեջեփ Թայյիփ Էրդողան, քանի դեռ գոյություն ունի HDP-ը, քանի դեռ այս երկրում շնչում են HDP-ի անդամները, դուք չեք լինի նախագահ (նախագահական համակարգին համապատասխան լիազորություններով)»:

Դեմիրթաշի խոսքերին արդեն իսկ արձագանքել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ դրանք որակելով որպես «անարգանք և ժողովրդավարության հանդեպ անհարգալից վերաբերմունք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031