Բաժիններ՝

Սպիտակ տունը ստացել է ցիանիդով ծրար

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկուշաբթի փոստով Սպիտակ տան հասցեին ուղարկվել է մի ծրար, որում ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, գտնվել է ցիանիդ (թունավոր նյութ): Այս մասին հայտարարել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին:

Նրա խոսքերով՝ նախ անցկացվել է կենսաբանական թեստ, որը տվել է բացասական արդյունք, սակայն մարտի 17-ի քիմիական թեստը ցույց է տվել, որ ծրարում առկա է ցիանիդ: Նա ընդգծել է, որ հատուկ ծառայությունները հետաքննում են միջադեպը:

Հաղորդվում է, որ ծրարը բացած Սպիտակ տան աշխատակիցը չի տուժել: Ծրարն ուղարկողը մի տղամարդ է, ով վաղուց է հայտնվել Գաղտնի ծառայության տեսադաշտում: 1995 թվականին նա Սպիտակ տուն էր ուղարկել կղանքով լղոզված ծրար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս