Տրայան Հրիսթեա. «Եվրանեսթը խնդիր ունի կոնսոլիդացնելու գործընկերներին»

Այսօր ՀՀ Ազգային ժողովում Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, արձանագրելով, որ ԱԼԳ 3 երկրների հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր, ազատ տեղաշաժի շուրջ քննարկումներ են ընթանում 5 երկրների հետ, հայտարարեց, որ կցանկանային ավելի սերտ համագործակցություն ծավալել գործընկերների հետ:

«Խորհրդարանական այս ձևաչափը ավելին է, քան միջպետական համագործակցությունը: Այն ապահովում է բարեփոխումների համար անհրաժեշտ իրավական դաշտը: Եվրանեսթը խնդիր ունի կոնսոլիդացնելու գործընկերներին»,- ասաց Հրիսթեան:

Ըստ նրա՝ ԱԼԳ-ն կշարունակի առաջնահերթություններից լինել ԵՄ համար: Տ.Հրիսթեան նշեց, որ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ կանդրառնան Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո իրադարձություններն, թե ինչ տարբերակված հարաբերություններ են ծավալելու գործընկերների հետ՝ ի խուսափումն բաժանարար գծերի:

Տեսանյութեր

Լրահոս