Բաժիններ՝

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երեկ մեկնել էր Խորվաթիա, որտեղ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները: Մեր թիմը տեղակայվել է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքի «Դուբրովնիկ պալաս» հյուրանոցում: Երեկ մեր հավաքականն անցկացրել է առաջին մարզումը: Եվս մեկ մարզում տեղի կունենա այսօր, իսկ մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մրցաշարի առաջին հանդիպումը՝ մրցելով Սլովակիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս