Ավելի քան 30 երկրների ղեկավարներ հաստատել են Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին մասնակցելը
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ավելի քան 30 երկրների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Հաղթանակի 70-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: Դեռ չի հրապարակվում մասնակից երկրների ամբողջական ցանկը:
Հայտնի է, որ մայիսին Մոսկվա գալ համաձայնվել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Վիետնամի, ԿԺԴՀ-ի, Նիդերլանդների, Հունաստանի, Եգիպտոսի, Իսրայելի առաջնորդները:
Իր մասնակցությունը հաստատել է նաև ֆրանսիական կողմը, սակայն հայտնի չէ, թե արդյոք երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը կժամանի՞ Մոսկվա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվա ժամանելուց հրաժարվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: