Բաժիններ՝

Ռուսաստանը «Միստրալ» նավերի հարցում վերջնական որոշում կընդունի մինչև մայիս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների ճակատագրի մասին վերջնական որոշում կընդունի մինչև ընթացիկ տարվա ապրիլի վերջ: Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:

Նրա խոսքերով՝ Մոսկվան ու Փարիզն ակտիվորեն բանակցում են այդ հարցի շուրջ. «Ժամանակային շրջանակները դեռևս թույլ են տալիս բանակցություններ վարել և անհրաժեշտության դեպքում փոխզիջումներ գտնել: Վերջնական որոշմանը մենք կսպասենք մինչև մայիս»:

Իսայկինը հավելել է, որ Ֆրանսիան ամեն դեպքում հարկադրված կլինի վերադարձնել ուղղաթիռակիրների համար տրված գումարները: Մարտի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է պատասխանատվություն կրել «Միստրալ» նավերը չհանձնելու համար, և որ դա Ֆրանսիայի ինքնիշխան որոշումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս