Բաժիններ՝

Դոնբասի հակամարտության մասին Նեմցովի զեկույցը կհրապարակվի ապրիլին

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Դոնբասի հակամարտությունում Ռուսաստանի դերակատարության մասին ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի զեկույցը կհրապարակվի մինչև ապրիլի կես: Նեմցովն այդ զեկույցի վրա աշխատել է նախքան Մոսկվայի կենտրոնում սպանվելը:

Այս մասին հայտարարել է ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը: Նա ընդգծել է, որ արդեն իսկ կարողացել է մշակել Նեմցովի հավաքած նյութերի մեծ մասը, և որ զեկույցն ավարտելու վրա աշխատում է փորձագետների խումբը: Յաշինի խոսքերով` նյութերի մեծ մասը հաջողվել է վերականգնել` չնայած Նեմցովի բնակարանում ու գրասենյակում կատարված խուզարկություններին:

Յաշինը հավելել է, որ Նեմցովն իր նյութերի մեծ մասը պահել է իրենց կուսակցական գրասենյակում: Յաշինը հույս է հայտնել, որ զեկույցում տեղ կգտնեն մի շարք նոր նյութեր, որոնք չեն հրապարակվել ավելի վաղ: Լրատվամիջոցն ընդգծում է, որ զեկույցում, ի թիվս այլ հարցերի, տեղ են գտնելու նաև Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի կորուստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս