Ղրիմի հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով. Լի Կեցյան
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրիմի հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը.
«Ինչ վերաբերում է Ղրիմի խնդրին, ապա դրա առաջացման պատճառները բարդ են: Մենք հուսով ենք, որ այն կարող է քաղաքական լուծում ստանալ երկխոսության ճանապարհով»: Նա ընդգծել է, որ Չինաստանն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, սակայն Ղրիմի հարցը շատ բարդ է:
Կեցյանի խոսքերով` ստեղծված իրավիճակը ծանր է անդրադարձել միջազգային աշխարհաքաղաքականության ու համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացի վրա: