Բաժիններ՝

Պորոշենկոն խորհրդարանին ներկայացրել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել Դոնբասի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրինագիծը:

Մարտի 12-ին Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Դոնբասի առանձին շրջանների սահմանները հստակեցնելու մասին, որոնցում ներդրվում է տեղական ինքնակառավարման հատուկ կարգ:

Այդ որոշման իրագործման համար խորհրդարանը պետք է ուղղումներ մտցնեն «Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տարածքներում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքում:

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը հայտարարել է, որ «հատուկ կարգը» չի տարածվելու այն տարածքների վրա, որոնք զինյալները զավթել են նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի մինսկյան պայմանավորվածությունների ստորագրումից հետո:

Օրենքի ընդունումն այս տարվա փետրվարի 12-ի մինսկյան պայմանավորվածությունների պայմաններից մեկն է: Հատուկ կարգավիճակի մասին քվեարկությունը պետք է անցկացվի մարտի 17-ին կամ 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս