Կրիշտիանու Ռոնալդուն Facebook սոցցանցում գերազանցել է Շակիրայի ցուցանիշը

BBC News-ի փոխանցմամբ` Facebook սոցցանցում Կրիշտիանու Ռոնալդուի էջը դարձել է ամենահանրաճանաչ էջը: Պորտուգալիայի հավաքականի ավագի էջը «լայքել» են ավելի քան 107 միլիոն անգամ:

Այդպիսով Ռոնալդուն գերազանցել է նախորդ ռեկորդակիր, կոլումբիացի երգչուհի Շակիրայի ցուցանիշը, որի ֆեյսբուքյան էջի «լայքերի» թիվը 10.000-ով ավելի պակաս է: Շակիրայի էջը 100 միլիոն «լայքի» սահմանագիծը հաղթահարել էր նախորդ տարվա հուլիսին:

Երրորդ տեղում ռեպեր Էմինեմն է, ով բավական հետ է մնացել նրանցից` 98 միլիոն «լայք», ապա գալիս են դերասան Վին Դիզելը (90 միլիոն), երգչուհի Ռիհանան (89 միլիոն): Facebook սոցցանցում երկրորդ ամենահանրաճանաչ մարզիկը «Բարսելոնա» ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է` 78 միլիոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031