Բաժիններ՝

Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումն անհրաժեշտ չէ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում չկա ՄԱԿ-ի հավելյալ կոնտինգենտի ծավալման անհրաժեշտություն.

«Մենք ելնում ենք նրանից, որ գոյություն ունեն մինսկյան պայմանավորվածություններ, որոնցում նշված է, որ մոնիթորինգի իրականացմամբ զբաղվելու է ԵԱՀԿ-ը»: Գատիլովը Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու հարցը համարել է բարդ.

«Պահանջվում է մանդատի, ուղարկվող կոնտինգենտի թվակազմի, նրանց ազգային կազմից համաձայնեցում, և բացի այդ, ամենագլխավոր առաջադրանքն այն է, թե ինչով են զբաղվելու նրանք»:

Ուկրաինան խաղաղապահների ծավալման հարցով ՄԱԿ-ին պաշտոնապես դիմել է երեկ: ՄԱԿ-ի կոնտինգենտի տեղակայման համար անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ-ի անդամների, այդ թվում նաև Ռուսաստանի համաձայնությունը, ով ունի դրա վրա վետո կիրառելու իրավունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031