
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հակամարտությանը. Սթոլթենբերգ

Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությանը, քանի որ այդ երկիրը չի գտնվում հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանատվության գոտում.
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և դրանում է կայանում տարբերությունը: Անվտանգության երաշխիքները տարածվում են դաշինքի անդամների վրա: ՆԱՏՕ-ն պատասխանատու է իր դաշնակիցների պաշտպանության համար, սակայն նրանցից որևէ մեկը չի ենթարկվում հարձակումների:
ՆԱՏՕ-ն Ուկրաինային ցուցաբերում է քաղաքական լուրջ աջակցություն, քանի որ չի ընդունում այն, ինչը Ռուսաստանն անում է Ուկրաինայում: Ներկայումս ամենագլխավորը մինսկյան պայմանավորվածությունների պահպանումն է»: