Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան մշակել են ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունների ընդհանուր տեսլական

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի ներկայացուցիչները մշակել են միասնական տեսլական՝ կապված մայիսի 21-22-ին Ռիագայում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովի համատեղ հռչակագրի հետ: Նրանց հանդիպումը երեկ անցկացվել է Թբիլիսիում:

Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը. «Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներն ընդգծել են, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները և ընդհանրապես «Արևելյան գործընկերության» զարգացման գործընթացը թևակոխել են նոր փուլ:

Նրանք նաև ընդգծել են, որ ԵՄ-ին ինտեգրվելը հանդիսանում է իրենց միասնական նպատակը և չնայած անվտանգության արտաքին մարտահրավերներին՝ պատրաստ են անշեղորեն հետևել ընտրած ուղուն: Նրանք նաև ընդգծել են տարածաշրջանի անվտանգության ու կայունության աճի հարցում ԵՄ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031