Բաժիններ՝

Չինական կինոշուկան առաջին անգամ դարձել է խոշորագույնն աշխարհում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ չինական կինոթատրոնների դրամարկղերը հավաքած գումարի ցուցանիշով պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են ամերիկյան կինոթատրոնների դրամարկղերին: Այս մասին հայտնել է չինական Entgroup հետազոտական ընկերությունը:

Փետրվարին չինական կինոթատրոնները հավաքել են գրեթե 647 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ ամերիկյան կինոթատրողնների ցուցանիշը կազմել է 640 միլիոն դոլար: Այդ ցուցանիշը Չինաստանին մեկ ամսով դարձրել է աշխարհի խոշորագույն կինոշուկա:

Նման ռեկորդային ցուցանիշը կապված է լուսնային օրացույցով ամանորյա տոների հետ: Չինաստանում վարձույթում հայտնվել են The Man from Macao II («Մարդը Մակաոյից 2») ֆիլմը, ուր գլխավոր հերոսին մարմնավորում է Չոու Յունֆատը և Dragon Blade («Վիշապի սուրը») ֆիլմը, որում գլխավոր հերոսին մարմնավորում է Ջեկի Չանը:

Մինչդեռ ԱՄՆ-ում փետրվարը համարվում է «մեռյալ սեզոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս