Բաժիններ՝

Անորոշ ժամկետով հետաձգվել է դաշնակցության մասին ռուս-օսական պայմանագրի ստորագրումը. մամուլ

Ռուսական Взгляд թերթի փոխանցմամբ` անորոշ ժամկետով հետաձգվել է Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցային պայմանագիր ստորագրելը, որը պլանավորված էր մարտի 11-ին:

Կրեմլի այդ որոշումը եղել է անսպասելի ու գրեթե սկանդալային, այն հանկարծակիի է բերել ոչ միայն այդ արարողակարգի համար Մոսկվա ժամանած Ցխինվալի պատվիրակությանը, այլև` ՌԴ ԱԳՆ-ի արձանագրային բաժնին: Ընդգծվում է, որ այդ որոշումը եղել է այնքան անսպասելի, որ ոչ ոք չի մեկնաբանում դա:

Որոշակի տվյալներով` դա կապված է Վրաստանի ներքաղաքական դիմակայության սրացման հետ` կապված պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հավակնությունների աճի հետ: Տարբեր տվյալներով` հարավօսական պատվիրակությունը հանկարծակիի են բերել Վլադիկավկազում, իսկ որոշ տվյալներով էլ` արդեն Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս