![](/banners/BeFunky-design.jpg)
Վարորդները փակել են վրաց-ադրբեջանական ավտոմայրուղին
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/86675_src.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` վրաց-ադրբեջանական սահմանին ընկած Լագոդեխի սահմանային անցակետում կասեցվել է ավտոտրանսպորտի շարժը` կապված երկու կողմի սահմանամերձ շրջանների բնակիչների բողոքի ակցիաների հետ:
Բողոքի ակցիաների մասնակիցները փակել են ավտոմայրուղին և թույլ չեն տալիս, որ ավտոտրանսպորտն Ադրբեջանի տարածքից մուտք գործի Վրաստան:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ իրենք դժգոհ են Ադրբեջանի իշխանությունների մտցրած կարգավորիչ միջոցներից, որոնք մասնավորապես սահմանափակում են սահմանով ավտոմոբիլային շարժը, ինչը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չեն համապատասխանում «եվրո-4» ստանդարտի պահանջներին:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ դիմում են Վրաստանի ու Ադրբեջանի իշխանություններին` կարգավորելու համար այդ հարցը: Ակցիան տևել է կես ժամ, ինչից հետո վերականգնվել է սահմանային անցակետով շարժը: