Քլինթոնը վստահեցրել է, որ անձնական էլեկտրոնային փոստից չի ուղարկել գաղտնի փաստաթղթեր
ABC News-ի փոխանցմամբ` Հիլարի Քլինթոնը հերքել է նամակագրության կանոնները խախտելու մասին մեղադրանքները, որը նա վարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս: Նա հայտարարել է, որ անձնական էլեկտրոնային փոստից օգտվել է հարմարավետության համար.
«Ես որոշեցի, որ աշխատանքի ու անձնական փոստի համար ավելի հեշտ կլինի երկուսի փոխարեն մեկ սարք օգտագործելը»: Քլինթոնը վստահեցրել է, որ անձնական էլեկտրոնային փոստից չի ուղարկել գաղտնի փաստաթղթեր.
«Ավելի լավ կլիներ, եթե ես պարզապես օգտագործեի մեկ էլեկտրոնային արկղ և կրեի երկրորդ հեռախոսը: Սակայն այդ ժամանակ դա խնդիր էր»: Քլինթոնի խոսքերով` իր անձնական փոստարկղով ուղարկվել ու ստացվել է մոտ 60.000 էլեկտրոնային նամակ, մնացյալ ուղերձները եղել են անձնական բնույթի:
Քլինթոնն ընդգծել է, որ ծառայողական նամակագրությունն արդեն իսկ գտնվում է Պետդեպարտամենտում, իսկ անձնական նամակները նա մաքրել է: