Բաժիններ՝

Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 25 ոստիկան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի կենտրոն Էլ-Արիշում ահաբեկչություն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ և վիրավորվել է 25 ոստիկան:

Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ լեցուն ավտոմեքենան պայթեցրել է ոստիկանատան հարևանությամբ: Պայթյունի պատասխանատվությունը դեռ չի ստանձնել Եգիպտոսում գործող խմբավորումներից որևէ մեկը:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Եգիպտոսը միջարաբական ռազմական դաշինք ձևավորելու կոչով դիմել է արաբական երկրներին՝ դա կարևորելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարի տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031